ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ
20․08․2026
Զբաղվածության ժամկետ։
Մշտական
Աշխատանքի տեսակը:
Լրիվ դրույք
Մեկնարկի ամսաթիվը:
20․08․2026
Վերջնաժամկետ։
20․09․2026
Աշխատանքի նկարագրություն
«Ադոռ» ընկերությունը փնտրում է CO զոդող ընկերության զոդման բաժնում աշխատելու համար:
Աշխատանքային գրաֆիկ` 6 օրյա,
Հասցե` Արին Բերդի 2/4, գործում է ծառայողական ավտոբուս Երևան տոնավաճառից դեպի արտադրամաս և հետադարձ ուղղությամբ:
Աշխատանքային պարտականություններ
- Աշխատանքը սկսելուց առաջ ստուգել և մաքրել սարքի մեխանիկական, շարժական մասերը
- Խնդիրների և անսարքությունների դեպքում կանգնեցնել աշխատանքը և դիմել անմիջական ղեկավարին
- Մուտքի դռների տուփի մշակում, ծակում կամ կտրում
- Մետաղական հումքի ստուգման և զոդման աշխատանքներ
- Դռան տուփի վերջնական պատրաստում
- Այլ զոդման աշխատանքների իրականացում
Պահանջվող որակավորումներ
- Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում (նվազագույնը 1 տարի)
- CO զոդման գերազանց տիրապետում
- Աշխատասեր
- Պարտաճանաչ
- Պատասխանատու
20․08․2026
Զբաղվածության ժամկետ։
Մշտական
Աշխատանքի տեսակը:
Լրիվ դրույք
Մեկնարկի ամսաթիվը:
20․08․2026
Վերջնաժամկետ։
20․09․2026
Աշխատանքի նկարագրություն
«Ադոռ» ընկերությունը փնտրում է սղոցավար Griggio սարքով կտրման աշխատանքներ իրականացնելու համար։
Աշխատանքային գրաֆիկ` 6 օրյա,
Հասցե` Արին Բերդի 2/4, գործում է ծառայողական ավտոբուս Երևան տոնավաճառից դեպի արտադրամաս և հետադարձ ուղղությամբ:
Աշխատանքային պարտականություններ
- Աշխատանքը սկսելուց առաջ ստուգել և մաքրել հաստոցի մեխանիկական, շարժական մասերը, Խնդիրների և անսարքությունների դեպքում կանգնացնել հաստոցը և դիմել անմիջական ղեկավարին:
- Կտրել պատվերին համապատասխան երեսկալներ, դաբոռներ, տուփերի համար նախատեսված մասեր, շրիշակներ, այլ օժանդակ դետալներ:
- Ստուգել կտրված մասերի համապատասխանությունը (չափեր, կտրման որակ):
- Ապահովել գրաֆիկով նախատեսված քանակները և տեխնիկապես անխափան ընթացքը:
Պահանջվող որակավորումներ
- Սղոցավարի առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ
- Հորիզոնական սղոցի հետ աշխատելու առնվազն երկու տարվա փորձ
- Սղոցի հետ անվտանգ աշխատանքի կանոնների գերազանց տիրապետում
- Աշխատասիրություն
- Բարձր պատասխանատվություն և ուշադրության բարձր աստիճան:
հԱՍՑԵՆԵՐ
- ք․ Երևան, Մազմանյան 1, Գարաժ Մոլ, G111 տաղավար
- ք․ Վանաձոր, Թումանյան 2/4-10
- ք․ Գյումրի, Շիրակացի 125Գ
հետադարձ կապ
աշխ. ժամեր
- Երկ․ - Կիր 10։00 - 20:30
ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Ստորև կարող եք ծանոթանալ ավելի հաճախ տրվող հարցերին։
Մուտքի երկաթյա դռները այո՛ ջրակայուն են։ Միջսենյակային դռները խոնավակայուն են, բայց ջրակայուն չեն։
Գումարի 50% -ը վճարվում է աշխատանքի սկզբում, իսկ մյուս 50%-ն առաքումից առաջ։
Այո, մեր մասնաճյուղերում կարող եք ծանոթանալ մուտքի դռների պատրաստի տեսականուն՝ 90x207 չափսերով։ Իսկ անհատական պատվերների արտադրական ժամկետն է 15-25 օր։